Հաղարծին գյուղի վերջնամասում «Օպելը» դուրս է եկել ճանապարհից շրջվել ու հայտնվել Աղստևի ափին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

վթ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 23։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի վերջնամասում, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ս․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել Աղստև գետի ափամերձ տարածքում. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

--00—ԼՀ