Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են Mazda 6-ը, Toyota-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

շ.

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Ռիգայի և Սլավիկ Չիլոյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արման Դավթյանի վարած Toyota Camry մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վլադմիրի Գալստյանի վարած Mazda 6 մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Պավել Գասպարյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրարող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևորը, Երևանի բնակիչ 47-ամյա Քրիստինե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:



Ժամանել են նաև Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:



Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արծրուն Բագրատյանը, Նարեկ Էլոյանը և կրտսեր պարեկներ Գոռ Ղազարյանն ու Տարոն Անտոնյանը, ովքեր սահմանազատել են տարածքը և երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ