Ֆրանսիան կոչ է անում ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ֆր

Ֆրանսիան կոչ է անում ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի բացմանը. Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ֆրանսիայի դեսպանը։

«Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Ֆրանսիան կոչ է անում ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը և ընդգծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարիքները բավարարելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության X-ի էջում:

 --00—ԼՀ