Արցախի քաղաքացիները «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS»-ներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

արց

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ԼՂ քաղաքացիները «9009», «0044», «4452» կարճ հեռախոսահամարներից «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS» հաղորդագրություններ են ստացել։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից։

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։

Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է ԼՂ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

--00—ԼՀ