Կամիկաձե է Արցախը ղեկավարել ցանկացողը, ռիսկային քայլ ու գոյության հարց է. Կարեն Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Արայիկ Հարությունյանի հրաժարականը վաղուց սպասված էր, ակնհայտ էր, որ վերջին շրջանում Արցախը ոչ միայն դիմակայում էր արտաքին ճնշումներին, այլ նաև մեծ խնդիրներ կար հասարակության ներսում։ Հուսանք, որ այսօրվա որոշումը միասնականություն կբերի և թույլ կտա, որ արցախցիները կենտրոնանան միայն արտաքին վտանգի դեմ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը։

Անդրադառնալով ԱՀ նախագահի հրաժարականին և հետևանքներին՝ Միրզոյանը նշեց, որ նա ապացուցել է իր սնանկությունն ու անարդյունավետությունը, կառավարության ղեկը ստանձնելու ցանկություն ունեցող ուժերը պետք է թույլ տված սխալներից դասեր քաղեն և ընտրեն ուղի, որը արցախահայության ճնշող մեծամասնության երազանքն է։

Միրզոյանի խոսքով, զավեշտալի են այն կարծիքները, թե Արցախում իշխանության համար պայքար է ընթանում։ Նրա կարծիքով, այսօր Արցախում տեղի է ունենում քաղաքական ուժերի կոնսոլիդացում և արցախցու տեսակետի հստակեցում՝ կառչած մնալ իր հայրենի հողում և պայքարել։

«Զավեշտալի է ասել, որ կան մարդիկ որ իշխանության են տենչում, Արցախը շատ լուրջ գոյութենական ճգնաժամի առջև է, ցանկացած պետական այր, որ այդ պաշտոնը ստանձնելու է, գնում է մեծ ռիսկային քայլի յուրատեսակ կամիկաձե է և խոսել, որ իշխանության համար է, բացարձակ անտեղյակություն է»,- ավելացրեց Արցախի նախկին արտգործնախարարը։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ