Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան կդառնան BRICS-ի նոր անդամներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1117986

Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան կդառնան BRICS միավորման (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) նոր անդամներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այս մասին հայտնել է բրազիլական UOL հարթակի Ժնևյան թղթակից Ժամիլ Շադը՝ վկայակոչելով խմբի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը։

Ըստ լրագրողի տեղեկատվության` ընտրության հիմնական չափանիշներից մեկը եղել է աշխարհագրական գործոնը, որը պետք է ապահովի տարածաշրջանային հավասարակշռությունը միավորման  ներսում։ Այդ սկզբունքներին համապատասխան, ինչպես գրում է Շադը,  դիտարկվում է նաև դաշինքին աֆրիկյան մեկ այլ երկրի անդամակցումը։ Բացի այդ, ապագայում Բրազիլիայի իշխանությունները կցանկանային Ինդոնեզիան տեսնել միավորման կազմում, «սակայն Ջակարտան առայժմ պատրաստ չէ միանալու BRICS-ին», նշում է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ