Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և բացթողման համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Screenshot_4

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից հայտնել են, որ երկուշաբթի առավոտյան սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և բացթողման համար, չվերթների մի մասն էլ ուղղորդվել է դեպի այլ օդանավակայաններ։

«Օդանավակայանից անկախ պատճառներով Վնուկովոյում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և բացթողման համար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամը 6.25-ից չվերթների մի մասն ուղղվել է այլ օդակայաններ»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ