Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հայտարարել է չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Screenshot_9

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հայտարարել է չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին։ Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Օդանավակայանից անկախ պատճառներով «Վնուկովոն» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել օդանավերի ընդունման և մեկնման համար։

Անվտանգության նկատառումներից ելնելով, ժամը 10:26-ից թռիչքների մի մասը վերաուղարկվել է Մոսկվայի ավիացիոն հանգույցի այլ օդանավակայաններ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

--00—ՅՄ