Շիֆը պատրաստվում է նամակ գրել Բայդենին Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մնացականյանը։

Նա հայտնել է Ադամ Շիֆի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման մանրամասները` նշելով, որ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր ներգրավվածությունը հայերին օգնելու հարցում։

«Քննարկվել է Արցախի հիմնախնդիրները, նախաեւառաջ  սնունդը թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով հնարավորինս արագ Արցախ հասցնելու հարցը: ԱդամՇիֆը պատրաստակամություն է  հայտնել շարունակել աշխատանքները, նա հիմա նամակ է պատրաստում նախագահական ուղարկելու համար: Սիրելի Արցախ, մենք ձեզ հետ ենք, մենք չենք դադարում պայքարել, հորդորում եմ Սփյուռքի մյուս կազմակերպություններին աշխատանքներ տանել: Ներկայիս առաջնային խնդիրը Արցախն է, բայց նաեւ մեր նպատակն է ցույց տալ, որ միասնական ենք, պառակտված չենք»,– նշել է Մնացականյանը։

--00—ԼՀ