Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին. Ադամ Շիֆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Արցախի անկախությունը շնորհավորել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Ուղերձում Շիֆը մասնավորապես ասել է․

«Այսօր նշում ենք Արցախի անկախության օրը, երբ 30 տարի առաջ Արցախի խիզախ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եվ չնայած Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, վերջին պատերազմն Արցախի ժողովրդին անպատկերացնելի փորձությունների ենթարկեց: Դժվարություններին դիմակայելու ձեր տոկունությունը ոգեշնչում է բոլորիս: Եկեք այս կարևոր օրը նվիրենք մեզ Արցախի ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ սպառնալիքներին դիմակայելու գործին»,- ասել է Շիֆը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ

Տեսանյութեր