Արտգործնախարարությունը շնորհավորել է ԱՄՆ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

57395a7f-916e-4ae1-95aa-a45bc52d6c98.jpg

Մեր ամենաջերմ ու անկեղծ շնորհավորանքները Միացյալ Նահանգների ժողովրդին Անկախության 247-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։

«Մենք բարձր ենք գնահատում մեր սերտ բարեկամությունը, ռազմավարական երկխոսությունը և բազմակողմանի գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Շնորհավոր հուլիսի 4, սիրելի՛ ամերիկացիներ»,- ասված է գրառման մեջ:

--00—ԶՀ