Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի. լեհ մտավորականների նամակը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Արցախ

Լեհաստանի մտավորականությունը բաց նամակ է հրապարակել, որով կոչ է արել երկրի իշխանություններին՝ աջակցել Արցախին և արցախահայությանը։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը: Նամակի հեղինակները նշել են, որ Լեհաստանի կառավարությունը պետք է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախյան պատերազմից տուժած ժողովրդին։

«Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի, ստիպված են եղել լքել իրենց տները, տաճարները և հիվանդանոցները, տեսնել` ինչպես են շինությունները փլատակների վերածվում։ Եվ այս ամենը տեղի է ունեցել քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև:

Այն, որ Ադրբեջանը վայելում էր Թուրքիայի աջակցությունը, կրկին հիշեցնում է 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Բացի դրանից՝ ադրբեջանական կողմը ռազմական գործողություններում օգտագործել է նաև Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից և Պակիստանից բերված վարձկաններ:

Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության լուծմանը ռազմական ճանապարհով, մարդու իրավունքներին սպառնացող գործողություններով, որոնք Ադրբեջանը թույլ է տալիս Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների աջակցությամբ»,- ասված է նամակում:

--00--ԱԹ