Վայոց ձորի մարզում բախվել են Volkswagen Vento-ն ու ավազով բարձված Zil MMZ-ն. վերջինը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Screenshot_8

Երեկ՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է  տեղի ունեցել Վայոց ձորի մարում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ, 47-ամյա Արմեն Մ.-ի վարած Zil MMZ մակնիշի բեռնատարն ու 41-ամյա Հայկ Փարոյանի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Zil-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձանքնության, եղել են սթափ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ