Նոյեմբերի 19-ից Վայոց ձորի մարզից դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրում կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

սոթք

Վայոց Ձորի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«Վայոց ձոր մարզում ժամանակավորապես հյուրընկալված սիրելի՛ արցախցիներ, մարզպետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ից դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրում կիրականացվի նաև Վայոց ձոր մարզից։

Կազմակերպչական հարցերով կարող եք դիմել ձեր բնակության համայնքապետարաններ կամ Վայոց ձորի մարզպետարան՝ հեռ.(0281) 2 06 10, 093 550 002»:

--00—ԼՄ