Վայոց Ձորի մարզում․ 34-ամյա վարորդը Opel-ով, առջևի հատվածով հայտնվել է առվակում․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Նոյեմբերի 11-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 05։10-ի սահմանում Վայոձ Ձորի մարզի բնակիչը՝ 34-ամյա Արտակ Ստեփանյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և առջևի հատվածով հայտնվել ճամփեզրի առվակում, գրում է  shamshyan.com-ը։

նկար

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոպվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

նկար

--00—ԼՄ