Անպատժելիությունը կանաչ լույս է նոր ոճրագործության համար. Կոստանյանը՝ Ալիևի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

1

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ալիևի հայտարարությանն իր քաղաքական կյանքի առաքելության մասին:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր...», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։

Միջազգային համայնքը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»,- գրել է Կոստանյանը:

--00—ՅՄ