Մոսկվայի օբյեկտների վրա անօդաչուներով Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

l-bK2RenBBOD.jpg

Հուլիսի 30-ի առավոտյան Մոսկվա քաղաքի օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Գերատեսչությունը հայտնում է նաև, որ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից օդում ոչնչացվել է մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Եվս երկու անօդաչու թռչող սարք ճնշվել է էլեկտրոնային պատերազմի միջոցով և, կորցնելով կառավարումը, կործանվել է Մոսկվայի քաղաքային ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում։

--00—ԶՀ