Ոչ ֆորմալ կրթության և կեցության հարթակ՝ Ուսանողի տուն ծրագիրը՝ նոր հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

c0e4ec88-d6c5-4b92-a92d-23535a39226e.jpg

Ոչ ֆորմալ կրթության և կեցության հարթակ՝  Ուսանողի տուն ծրագիրը հնարավորություններ է ստեղծում մարզից Երևան տեղափոխված ուսանողների համար։ 

Նպատակն է մարզաբնակ երիտասարդների համար ստեղծել ինքնակրթության, ինքնազարգացման հարթակ՝ կազմակերպելով ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, հանդիպումներ, քննարկումներ գործարարների և խոսնակների հետ, այցեր տարբեր կազմակերպություններ, և դրա միջոցով խթանել մարզերի ակտիվացումը` կրթված և մրցունակ ներուժ ունենալու շնորհիվ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ներկայացրեց ծրագրի համակարգող Սոնա Պապիկյանը։
 

2

«Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի հետ համատեղ ուսանողներին տրամադրվում են նաև հարմարավետ կացարաններ։

«Ուսանողի տունը» գործում է 3-րդ տարին անընդմեջ  և ամեն տարի հյուրընկալում է մինչև 30 ուսանողների , իսկ  ոչ ֆորմալ կրթական, ինտելեկտուալ, ժամանցային մեր ծրագրերին միևնույն ժամանակ մասնակցելու հնարավորություն ունեն բոլոր մարզաբնակ երիտասարդները»,- մանրամասնց ծրագրի համակարգողը:
 

4

Ծրագրի շահառուներից Գեղեցիկ Մանուկյանը, որը Շիրակի մարզի Ամասիա համայնքից է, սովորում է Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնի 2-րդ կուրսում, նշում է, որ Ուսանողի տունն իրեն տվել է հնարավորություն՝ չկտրվել իր համայնքից․ «Ես ակնկալում էի, որ Ուսանողի տունը ինձ հնարավորություն կտա չմոռանալ մեր արմատների մասին, քանի որ շատ եմ սիրում ազգայինը նաև կարծում էի որ լավ հնարավորություն կլինի իմ նախասիրությունները պահպանելու և վերջիվերջո ինձ կտա նոր կապեր, գիտելիքներ, ընկերներ, անձնային աճ և հնարավորություն Հայաստանը բացահայտելու։ Հիմա լինելով Ուսանողի տան անդամ կարող եմ ասել, որ լիովին արդարացված են իմ սպասումները և ես ուղակի շնորհակալ եմ, որ շանս եմ ունեցել լինելու էտ մեծ ընտանիքի մի մասնիկը»։ 

Ծրագրի նպատակն է՝ ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդների անձնային աճը, ուսանողական համայնքի ձևավորումը․ «Մենք մեր առջև նպատակ ենք դրել ուսանողների հմտությունները և կարողությունները զարգացացնել, նրանց մրցունակությունը բարձրացնել աշխատաշուկայում։ Ինչպես նաև նպաստել մարզային համայնքների համաչափ զարգացմանը, որի համար ստեղծում են աշխատատեղեր մարզերում և ապահովում ուսանողների վերադարձը մարզեր»,- ասաց Սոնա Պապիկյանը։

Ուսանողի տան մասնակից Տաթև Սահակյանը, որը Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից է,  սովորում է ԵՊՀ հոգեբանության բաժնում, նշում է, որ ի սկզբանե վստահ է եղել՝ իրեն հրաշալի օրեր են սպասվում․  «Իրականությունն ավելին էր, քան իմ ակնկալիքները՝ ամենայն անկեղծությամբ և առանց որևէ չափազանցության։ 

Ուսանողի տունը հնարավորություն է տալիս ունենալու ավելի լայն ու առողջ աշխարհայացք, ինքնաբացահայտվելու ու զարգանալու, ծանոթանալու տարբեր ոլորտների հետ, փորձով փոխանակվելու իրենց ոլորտում հաջողած մարդկանց հետ։  Կարծում եմ արդեն պարզ է, որ ուսանողների համար հրաշալի տարբերակ է անձնային աճ գրանցելու և ավելի մոտ լինելու մեծ հաջողություններին»։

Ուսանողի տունը բացվել է երիտասարդների նախաձեռնությամբ, միակն է Հայաստանում։ Տարածքում բնակվելն անվճար է, միայն կոմունալ վճարումներն իրականացնելու համար, ամսվա ընթացքում որոշակի գումար են հավքագրում։
Ծրագրի մասնակիցը դառնալու համար ամենակարևորը պայմանը՝ մտածեն իրենց համայնքների համաչափ զարգացման մասին և կրթությունը ստանալուց հետո վերադառնան բնակավայր։  

--00—ԶՀ