Ադրբեջանական լրատվամիջոցների ևս մեկ հրապարակում ատելության խոսքի դասական օրինակ է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հակահայկական, հակասեմական հրապարակմանը։

«Ադրբեջանական «լրատվամիջոցների» կողմից տարածված ևս մեկ հրապարակում, որը համապատասխանում է ատելության խոսքի դասական սահմանմանը, նույնպես լի է հակահայկական քարոզչությամբ։ Ատելության նման բացահայտ խրախուսումը, որը զուգորդված է տեղում իրականացվող գործողություններով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունեն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,-թվիթերում գրել է Բադալյանը, հայտնում է «Լուրերը»։

Նա նաև տարածել է «Stop Antisemitism»- հակասեմականության  դեմ պայքարող ամերիկյան անկախ ոչ հասարակական կազմակերպության գրառմամբ: Այն անդրադարձել է Ադրբեջանում հրապարակված մի հոդվածի, որի վերնագիրն է. «Հիտլերն ավելի մարդասեր է, քան պատմության մեջ եղած ցանկացած հայ ղեկավար»:

««Stop Antisemitism-ը սարսափեց՝ տեսնելով, որ ադրբեջանական թերթը հրապարակում է դա: Ադոլֆ Հիտլերը սպանել է 6 միլիոն հրեայի և 5 միլիոն այլ ազգերի։ «Մարդասեր» բառը և նրա անունը նույն նախադասության մեջ չեն կարող կիրառվել», - գրել է կազմակերպությունը Twitter-ում:

--00—ԶՀ