Իրաքյան Քրդստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

4cedd234-38f2-4647-ad1c-c34874cc737c.jpg

Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին հուլիսի 18-ին այցելել է Ադրբեջան։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այցի շրջանակներում տեղի է ունցել նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նեչիրվան Բարզանիի դեմ առ դեմ հանդիպումը, որը հաջորդիվ շարունակվել է ընդլայնված կազմերով։

Զրույցի ընթացքում քննարկվել են Իրաքյան Քրդիստանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների, էներգետիկ ոլորտում համագործակցության, զբոսաշրջության հնարավորությունների ավելացման, ուղիղ չվերթների բացման և այլ հարցեր։

--00—ԶՀ