ՀՀ գլխավոր հյուպատոսը և Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24News   

հյուպատոս

Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մեսուդ Բարզանին փետրվարի 2-ին Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև հարաբերությունները Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ու Հայաստանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Շաֆաք» գործակալությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը բարձր է գնահատել Բարզանիի ջանքերը Քուրդիստանի ժողովրդի ազատության և իրավունքների համար պայքարի գործում:

Կողմերն ընդգծել են Իրաքյան Քուրդիստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ընդլայնելու կարևորությունը:

2017թ. մարտի 13-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին: Հյուպատոսությունը բացվել է 2020 թվականին:

Հյուպատոսական շրջանում ընդգրկված են Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ):

--00—ՄՀ