Թբիլիսիում ընթանում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Թբիլիսիում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի թղթակիցը, Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հանդես է եկել բացման խոսքով։

Հայկական կողմը բանակցություններում ներկայացնում է Վահան Կոստանյանը, վրացական կողմը՝ ԱԳ առաջին փոխնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ Էլնուր Մամեդովը:

Նշվում է, որ հանդիպման նպատակն է երեք երկրների միջև կարծիքների փոխանակումը հնարավոր ուղղությունների շուրջ, որոնք հիմք կդնեն եռակողմ համագործակցության գործընթացին։

–00—ՅՄ