ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքյան Քուրդիստանի զինուժին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

29ea5583-b772-44cc-876e-d0444bb5346b.jpg

ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերը զեկույց է հրապարակել նախորդ շաբաթ Իրաք և Իրաքյան Քուրդիստան կատարած այցի վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը։

Զեկույցում նշվել է, որ Փեշմերգան (Իրաքյան Քուրդիստանի քրդական զինյալ ուժերը) և Իրաքի զինուժը կարողացել են  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից փրկել 4․5 միլիոն մարդու ավելի քան 50քկմ տարածքով։

Ընդգծվել է, որ ԱՄՆ-ն և Իրաքյան Քուրդիստանը տասնամյակներ շարունակ համագործակցել են ընդհանուր նպատակների շրջանակում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Վոլանդերը շեշտել է, որ ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ն շարունակելու է աջակցություն տրամադրել Փեշմերգային։

Իր այցի ընթացքում Սելեսթ Վոլանդերը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Փեշմերգայի նախարարության հետ, որով սահմանվել է 4 տարվա համատեղ աշխատանքի պլանը։

--00—ԶՀ

 

Տեսանյութեր