Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն. վիրավորները հրաժարվել են հիվանդանոցում մնալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Երեկ՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Էմիլ Ա.-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 33-ամյա Ռազմիկ Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

–00—ՅՄ