Թշնամին Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news

sahman-1-708x445

Հուլիսի 16-ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

--00—ՅՄ