44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրիկին մեղադրանք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

44-օրա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Գալեյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրի հիման վրա ներկայացել են Երևան քաղաքի քննչական վարչություն, և պարզվել է , որ 2022 թվականին դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով են հրավիրվել քննչական։ Պաշտպանի խոսքով՝ Այդ գործով մեկ տարուց ավել որևէ քննչական-դատավարական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել։

«Ընդ որում, դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ։ Գարիկ և Արթուր Գալեյանները ունեին մարմնական վնասվածքներ, նաև Վահիդ Սահակյանը։ Սակայն այսօր այդ գործով մեղադրանք է ներկայացվում  Գարիկ Գալեյանին։ Թե ինչո՞ւ է հիմա մեղադրանք ներկայացվում և ինչու հենց այս պահին, այդ մասին կներեկայացնեմ մի քանի օրից»,- ասաց պաշտպանը։

--00—ԶՀ