Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ՊԲ-ի իբր ամրաշինական աշխատանքները կասեցնելու մասին հերթական կեղծիքն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

e8f9490fb55d106e1b4ezinvor-sahman

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի  13-ին` ժամը 11:15-ին և ժամը 14։10֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել  Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

--00—ՅՄ