Տրակտորը, 100 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

սս

Ժամը 14:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ, 35-ամյա Արշակ Հ.-ն իր վարած «ՅՈՒՄԶ» մակնիշի  տրակտորն իր խոտհակելու կցորդիչով, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, սահել է և Վայք համայնքի Ազատեգ բնակավայրի «Վարատեղ» կոչվող դաշտային հատվածում 100 մ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում, գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արշակ Հ.-ն և ուղևոր Վայոց ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Տիգրան Գ.-ին դուրս են բերել տրակտորից և պատգարակով, մեծ դժավորությամբ, մոտեցրել են օպերատիվորեն ժամանծ «Վայքի բուժմիավորման» շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին: 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: 

--00—ՍՊ