Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենում հրկիզել են տրակտորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

․

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Ժամը 04:48-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ Օլիմպավանի հարևանությամբ, տրակտոր է այրվում:  

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:   Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են «GSB» մակնիշի LL1853 համարանիշի տրակտորում առաջացած հրդեհը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Գ. Շամշյանի տեղեկություններով, տրակտորը պատկանում է Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Արթուր Ղազինյանին, իսկ այն ոչ թե այրվել է, այլ՝ միտումնավոր հրկիզել են:  

Այդ պահը ֆիքսված է նաև տեսախցիկի կողմից:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ