Քաղաքացուն օգնության են հասել ջրափրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

74d7988c-7911-4751-83f0-898b19fc9fb3.jpg

Հուլիսի 8-ին` ժամը 11:39-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 15 մետր հեռավորության վրա նկատել են լողացող քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացուն (Գ. Վ., ծնված 1992 թ․) մոտեցրել են ափ։

--00—ԶՀ