Կառավարությունը Եվրոպայի չեմպիոն ծանրամարտիկ Սամվել Գասպարյանին ամառային զորակոչից տարկետում տվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

2f5ce011-7726-4e19-97ca-094c4269b089.jpg

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում որոշեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Սամվել Ավետիսի Գասպարյանին տարկետում տալ պարտադիր զինծառայության 2023-ի ամառային զորակոչից:

Նշենք, որ 26-ամյա գյումրեցի Սամվել Գասպարյանը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2022 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է:

Իսկ արդեն այս տարվ ապրիլին Սամվել Գասպարյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 109 կգ քաշային կարգում երկամարտի 395 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Նույն քաշային կարգում հանդես եկող մեր մյուս ծանրորդը՝ Պետրոս Պետրոսյանը, երկամարտի 379 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը։

 --00—ԶՀ