Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլի» դիմաց մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նկար

Ապրիլի 12-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմանում Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած «Mercedes CLՏ 550» մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, «Երևան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:  

նկար

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:   Շտապօգնություն զանգահարելուց հետո վարորդը զանգահարել է նաև ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:  

Դեպքի փաստով ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  

նկար

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են մահացածի ինքնությունը:  

Ըստ աղբյուրի՝ վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, որն այսօր էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձել Երևան Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո:   

նկար

--00—ԼՄ