Ֆրունզը հանճարեղ դերասան էր՝ հայրաքաղաքի կոլորիտը կրող, անսպառ սիրով լցված մայրաքաղաքի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

356150800_810859740409403_6256527474712647378_n.thumb_.jpg

Ֆրունզը հանճարեղ դերասան էր, հայրաքաղաքի՝ Գյումրու կոլորիտն իր մեջ կրող, անսպառ սիրով լցված մայրաքաղաքի՝ Երևանի նկատմամբ։

Ֆեյսբուքի էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․

««Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»,- ասել է  Մհեր Մկրտչյանը:

Այսօր հայ թատրոնի ու կինոարվեստի բացառիկ հերոսներից, մեծանուն մարդու և դերասանի՝ Մհեր Մկրտչյանի 93-ամյակն է։

Վարպետը, իսկապես, կարողանում էր խաղալ ամեն դեր, նա յուրաքանչյուր հերոսի հետ կերտում էր կերպար, որը սիրվում, ընդունվում և դառնում էր բոլորինը։ Իր խաղով բոլորին ուրախացնող և հուզող տաղանդավոր դերասանին «ուրախ-տխուր մարդ» էին անվանում։

Ֆրունզը հանճարեղ դերասան էր, հայրաքաղաքի՝ Գյումրու կոլորիտն իր մեջ կրող, անսպառ սիրով լցված մայրաքաղաքի՝ Երևանի նկատմամբ։ Եվ այս սերն ու հայրենասիրությունն արտահայտվում էին դերասանի բոլոր կերպարներում»,-գրել է Թանդիլյանը։

--00—ԶՀ