Պատերազմի մասնակցի գլխին բռունցքով հարվածելով բերման են ենթարկել. Նա բաժնում վատացել է. Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

default.jpg

Գլխից վիրավորված 44-օրյա պատերազմի մասնակցին վայրագությամբ, մարմնական վնասվածքներ հասցնելով, ոստիկանական մեքենայի մեջ վիրավոր գլխին բռունցքներով հարվածելով բերման են ենթարկում անհայտ ծագման, դիմակավորված հանցագործներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տականք նիկոլի վախի ցուցիչն այս անհայտ ծագման խուլիգանախմբերն են։ Նարեկի ինքնազգացողությունը բաժնում վատացել է։

Հ.Գ. Միայն մեկ բաժնում կա պատերազմի 5 մասնակից, 3-ը պատերազմի ընթացքում վիրավորում ստացածներ»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին: Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

--00--ՀԶ