Մկրտչյանն ամբողջական պայմանագիր է ստորագրել Օսիեկի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Mkrtchyan-750x375

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանն ամբողջական պայմանագիր է ստորագրել խորվաթական «Օսիեկի» հետ: Այս մասին հայտնում է խորվաթական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մկրտչյանը խորվաթական ակումբ էր տեղափոխվել «Արարատ-Արմենիայից»` վարձակալության հիմունքներով: Մկրտչյանն այժմ ամբողջական պայմանագիր է ստորագրել «Օսիեկի» հետ, որը կգործի մինչև 2026 թվականի ամառ։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խորվաթական թիմի կազմում մասնակցել 15 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

--00—ՅՄ