Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը այս պահի դրությամբ ստացել է 80 հեռախոսազանգ․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

ագն

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլոր հարցումներին:

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 80 հեռախոսազանգ, և ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական գործառույթների շրջանակներում տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Ըստ անհրաժեշտության, ՀՀ ԱԳՆ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

--00--ՍՊ