«Վագներին» աջակցելու մեղադրանքով Վոլգոգրադում ձերբակալվել է Միխայիլ Սերենկոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

default (3).jpg

Վոլգոգրադում հունիսի 24-ի ուշ երեկոյան ձերբակալվել է Միխայիլ Սերենկոն՝ հայտնի քաղաքագետ, հրապարակախոս, բարձրագույն դպրոցի դասախոս, նախկինում Տրակտորազավոդսկի շրջանի վարչակազմի ղեկավար և Վոլգոգրադի պետդումայի պատգամավոր, գրում է «Բլոկնոտը»։

Ինչպես հատնել են Միխայիլի հարազատները, երեկոյան տասին մոտ վեց զինված տղամարդ և քննիչը ներխուժել են բնակարան, որտեղ Սերենկոն ապրում է կնոջ և դստեր հետ։ Վերցրել են ամբողջ տեխնիկան, չեն թողել զանգահարել փաստաբանին։

Նրանց խոոսքով, «քննիչը կարդացել է, թե եկել է «Վագներ» ՄՌԿ-ի խռովության վերաբերյալ քրեական գործի առիթով», իսկ Սերենկոն մեղադրվում է նրանց աջակցելու մեջ։

Փաստաբանին կինը կարողացել է զանգահարել միայն այն բանից հետո, երբ Սերենկոյին տարել են անհայտ ուղղությամբ։

«Առայժմ հայտնի է միայն, որ օպերատիվ ուղեկցումն իրականացվել է ԱԴԾ-ի կողմից, քրեական գործը Քննչական կոմիտեում է։ Հոդվածը ճշտվում է»,- տեղեկացրել է Սերենկոյի փաստաբանը։ 

--00--ԶՀ