Պրիգոժինը սադրում է․ ՌԴ ՊՆ-ն արձագանքել է «Վագներին» հարվածելու հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

ֆց

Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսանյութերն առ այն, թե ՌԴ ՊՆ-ն հարվածել է «Վագներ» թիկունքի ճամբարներին, չեն համապատասխանում իրականությանը և տեղեկատվական սադրանք են,- այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ 

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շարունակում են մարտական խնդիրների կատարումը Ուկրաինայի զինված ուժերի հետ շփման գծում՝ հատուկ ռազմական գործողության շրջանականերում,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք՝  «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը տեսազրույց է հրապարակել, որում հայտարարել է, թե ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները խաբել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին․ Դոնբասը 2014-ից 2022 թվականներին մասնատվել է նախագահի վարչակազմի, հատուկ ծառայությունների, ինչպես նաև օլիգարխների կողմից։

«ՌԴ ՊՆ-ն փորձում է խաբել հանրությանը, խաբել նախագահին և պատմություն հորինել, թե խելահեղ ագրեսիա է եղել Ուկրաինայի կողմից, և նրանք պատրաստվում էին հարձակվել մեզ վրա ՆԱՏՕ-ի ողջ բլոկով», – հարցազրույցում ասել է «Վագների» ղեկավարը։

Նա հավելել է՝ «հատուկ օպերացիան» սկսվել է բոլորովին այլ պատճառներով։ Ըստ նրա՝ պատերազմն անհրաժեշտ էր, որպեսզի ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն ստանա մարշալի կոչում.

«Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ հարձակվում են, իսկ ռուսական բանակում «կառավարում չկա»,- ընդգծել էր նա։ 

--00—ՍՊ