Իսրայելում Պրիգոժինին հետմահու ընդգրկել են տարվա ամենաազդեցիկ հրեաների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1119612

Իսրայելական The Jerusalem Post պարբերականն աշխարհի ամենաազդեցիկ հրեա է համարել ամերիկյան Open AI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանին, որին պատկանում է ChatGPT չաթբոտը։ Այս տարի 52 անուններից բաղկացած վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, որը վերջերս է զոհվել ավիավթարից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականն իր ամենամյա վարկանիշային ցուցակը հրապարակում է այս օրերին նշվող հրեական Նոր տարվա՝ Ռոշ Հա Շանա տոնի կապակցությամբ։

Աշխարհի ամենաազդեցիկ հրեաների վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն զբաղեցրել է երրորդ տեղը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ