«Վագները» դադարեցրել է վարձկանների հավաքագրումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

vagner

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը դադարեցրել է վարձկանների հավաքագրումը, գրում է Korrespondent-ը։ 

«Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողությանը ժամանակավոր չմասնակցելու և Բելառուսի Հանրապետություն տեղափոխվելու կապակցությամբ մենք 1 ամիս ժամկետով դադարեցնում ենք Վագներ-ում վարձկանների հավաքագրման աշխատանքը, - ասվում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ կապված Տելեգրամ ալիքի տարածած հաղորդագրության մեջ:

--00—ՍՊ