Կեսդարյա պատմություն ունեցող ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողներին հանձնվեցին դիպլոմները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն արդեն 55 տարեկան է։ Մայր բուհի կեսդարյա պատմություն ունեցող ֆակուլտետի համար երեկ նշանակալից ու հիշվող օր էր։ Որպես արդեն ատեստավորված մասնագետներ, երեկ արևելագիտության ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի ուսանողներին հանձնվեցին իրենց դիպլոմները։

Արցախյան ազատամարտում իր ավանդն ունեցած ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը 24News-ի հետ զրույցում նշում է, որ ֆակուլտետը հայրենասիրության ու նվիրումի դպրոց է։

Նշենք նաև, որ  Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին։

Տոնական օրն էլ ավելի հիշարժան դարձրին ՀՀ ժողովրդական արտիստներ՝ Արամոն, Շուշան Պետրոսյանն ու Դավիթ Ամալյանը։

Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում։

--00—ԱՊ