Չեմ էլ ուզում մտածել Հայաստանի և Ռուսաստանի միջև խզման հնարավոր հետևանքների մասին. Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

83c335cf-258f-4298-af0c-b02554202bc7.jpg

Նիկոլ Փաշինյանը շատ խորը և միանշանակ ասել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով հարցին՝ իսկապե՞ս Ռուսաստանը մնում է Հայաստանի համար կարևոր առևտրային գործընկեր, թե՞ ՀՀ վարչապետն այժմ ավելի շատ նայում է դեպի Արևմուտք։

«Նիկոլ Փաշինյանը շատ խորը, ողջամտորեն և միանշանակ ասել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը ու երկրի արագ տնտեսական աճի հիմնական առիթը։

Անդամակցությունը ԵԱՏՄ-ին, այն է՝ մաքսատուրքերի բացակայությունը, առանց խոչընդոտների միջավայրը, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, մուտքը դեպի ԵԱՏՄ մեծ շուկա, այս ամենը Հայաստանին տալիս են հսկայական առավելություն և հիմք են հանդիսանում այս երկրի տնտեսական թռիչքի։ Մենք գոհ ենք մեր դաշնակցի տնտեսական հաջողություններից։ Չեմ էլ ուզում մտածել Հայաստանի և Ռուսաստանի միջև խզման հնարավոր հետևանքների մասին, դրանք չափազանց ակնհայտ են», - ընդգծել է Օվերչուկը։

--00--ԶՀ