Հայաստանի և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել․ Գյումրիում նշվել է ՌԴ օրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

գյումրի-ռդ

Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանում այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի օրվան:

Միջոցառման մասնակիցներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը․ «Շիրակի մարզպետի և մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում եմ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ Սա տոն է, որը խորհրդանշում է հասարակության համախմբվածությունը, նրա պատրաստակամությունը պաշտպանելու երկրի շահերը, տոն է նրանց համար, ովքեր իսկապես սիրում են իրենց պետությունը և անտարբեր չեն նրա ապագայի նկատմամբ։ Վստահ եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել։ Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն»։

Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի սպաներ:

Նշենք, որ 1994 թվականից սկսած հունիսի 12-ը նշվում է որպես Ռուսաստանի օր:
 

--00—ՍՊ