ԱՄՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական միջադեպերով․ պետդեպի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

260857

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է երեկ Հակարիի կամուրջի մոտ հայ-ադրբեջանական երեկվա միջադեպին՝ նշելով, որ մտահոգված են ստեղծված իրավիճակով։

«Ես այլ բան չունեմ, ոչ մի բան, որը ես կարող եմ առաջարկել այս իրավիճակի վերաբերյալ, բացի ասելուց, որ մենք շարունակում ենք մտահոգված լինել ստեղծված իրավիճակով:

Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին աշխատել միասին՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար»,-ասել է նա։

Պետդեպի խոսնակը նշել է՝ հավատում են, որ խաղաղության պայմանագիրը դեռ հասանելի է, և անհամբեր սպասում են երկու կողմերին հրավիրելուն՝ առաջ շարժվելու համար:

--00—ՅՄ