ՀՀ-ն առաջ է մղելու խաղաղության օրակարգը՝ պաշտպանելով երկրի սուվերեն տարածքը. Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Իրականում տեղի է ունենում հետևյալը՝ Ադրբեջանը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում կեղծ տեղեկատվություն տարածելով, հենք է ստեղծում, որպեսզի կարողանա ներկայացնել իր իսկ սադրիչ գործողություններն իբրև հայկական կողմի նախահարձակ քայլեր։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս հաղորդագրություններով և այն, ինչ տեղի է ունենում մեր սահմանին, ներկայացնում է հանրությանը։ Այս ամենով Ադրբեջանը ուզում է ի ցույց դնել, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի։ Մենք մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը՝ պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը», - իր խոսքում ընդգծեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ