«Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

63d7603e24814

«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ Իրանից։ Ինչպես հաղորդում է «Անադոլու»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Այս հարցում Թեհրանի նման դիրքորոշումը տխրեցնում է և՛ Բաքվին, և՛ Անկարային։ Իրականում իրավիճակը պետք է տխրեցնի նաև Իրանին»,- ասել է նա:

Էրդողանի խոսքով, երկաթուղային բեռների փոխադրման տուրքերը շատ բարձր են։

«Հուսով եմ, որ այս խնդիրը շուտով կլուծվի։ Տարածաշրջանում հաղորդակցություններին դրական մոտեցմամբ հնարավոր է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ճանապարհային ցանց, հնարավոր կլինի բացել Պեկին-Լոնդոն երթուղին», -ասել է Էրդողանը։

--00—ՅՄ