Էրդողանը խոսել է Մետաքսի ճանապարհի վերականգնման և «Զանգեզուրի միջանցքի» մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աղրի-Խամուր-Թութակ-Պաթնոս ավտոճանապարհի բացման արարողության ժամանակ կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից» և ներկայացրել սեփական պլանները դրա հետ կապված, գրում է Անադոլու գործակալությունը։

«Մենք վճռական ենք վերականգնելու պատմական Մետաքսի ճանապարհը՝ հաշվի առնելով ներկա պահանջները։ Աղրի նահանգով անցնում են ուղիներ, որոնք Թուրքիան կապում են Կովկասի հետ, հետո արդեն Կենտրոնական Ասիայի ու մինչև Չինաստան»,-ասել է Թուրքիայի նախագահը և հավելել, որ իբրև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործման  շնորհիվ Աղրի նահանգի նշանակությունը կմեծանա:

--00—ԼՄ