Դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

fce22a8a-fa17-45f2-9c88-34c9f494a41c.jpg

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից:

Միջնորդության քննությունը նշանակված է հունիսի 19-ին, ժամը՝ 10.00-ին։

Տեղեկացանք, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Նա հարցազրույցներից մեկում անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, եւ այն անթույլատրելի համարել: Նշենք, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ:

--00--ԶՀ