Կոտայքի մարզում բախվել են Infiniti-ն ու «07»-ը․ վերջինը կողաշրջվել է և հայտնվել դաշտում․կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

Screenshot_3

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Infiniti և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ու Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի բժիշկները։

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ