Տավուշում ՊՆ զորամասի շտաբի պետի և պարեկների մասնակցությամբ միջադեպով քրվարույթ է հարուցվել. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

6a5b7265-3ace-45fb-ba8d-9ed88275d937.jpg

ՀՀ քննչական կոմիտեն հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝  Տավուշում ՊՆ N զորամասի շտաբի պետն ու ընկերները հարվածել ու հայհոյել են պարեկներին։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝  ՔՕ 452 հոդվածի 3-րդ մասի և 297 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով․ այն է՝  պաշտոնական անձի ծառայողական  գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանության հատկանիշներով։ Այս պահին երեք անձ ձերբակալված է։

Հիշեցնենք, որ ըստ Shamshyan.com-ի՝  Տավուշում ՊՆ N զորամասի շտաբի պետն ու ընկերները հարվածել ու հայհոյել են պարեկներին։  Ըստ կայքի՝ ունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայություն կատարելիս, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա։

Պարեկները պարզում են, որ ավտոմեքենան վարում է երեխա, ով 13-ամյա Վրեժ Խ․-ն է։

Երբ պարեկները փորձում են ավտոմեքենան տեղափոխել Ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք, ուղևոր՝ 20-ամյա Վարդան Պ․-ն փորձում է պարեկներին համոզել, որպեսզի չտեսնելու տան այդ ամենը և ավտոմեքենան չտեղափոխեն տուգանային հրապարակ։

Հասնելով «Ուտիք» ռեստորանային համալիրի մոտ, մի պահ կանգ են առնում և այդ պահին ռեստորանից դուրս են գալիս մի խումբ անձինք, այդ թվում զինվորականներ, և նրանց մեջ է լինում նաև 38-ամյա Միհրան Խ․-ն։ Վերջինս ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես շտաբի պետ։

--00--ԶՀ